Հոքինս Թրիփ
Հոքինս Թրիփ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1953[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Սթենֆորդի գործարարության դպրոց և La Jolla High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Աշխատավայր | Digital Chocolate? և Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում |
Trip Hawkins Վիքիպահեստում |
Ուիլյամ Մյուրեյ Թրիփ Հոքինս (անգլ. ՝ William Murray Hawkins, դեկտեմբերի 28, 1953[1], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր և Electronic Arts (EA), The 3DO Company և Digital Chocolate-ի հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես երեխա, լինելով Strat-O-Matic Football-ի երկրպագու՝ Հոքինսը սկսել է իր առաջին բիզնեսը դեռահաս տարիքում ՝ փորձելով ստեղծել այս խաղի կեղծ տարբերակը։ Նա հորից $5,000 վարկ վերցրեց մտածածն իրագործելու նպատակով, բայց, չնայած NFL Game Programs-ի գովազդին, ստարտափը ձախողվեց։ Դրանից հետո Հոքինսը ստացավ իր առաջին համակարգիչը և հետաքրքրվեց համակարգչով ֆուտբոլի սիմուլյատորի ստեղծմամբ[2]։ Ավելի ուշ ավարտել է Հարվարդի համալսարանը[3]։
Համալսարանն ավարտելուց հետո Հոքինսը աշխատել է որպես Apple Computer-ի ռազմավարության և շուկայավարման տնօրեն։ Այնուամենայնիվ, նա հեռացավ այնտեղից՝ իր սեփական ստուդիան ՝ Electronic Arts (սկզբնական անվանումը ՝ Amazin' Software) հիմնելու նպատակով, որը մասնագիտացված է համակարգչային խաղերի ստեղծման մեջ։ Electronic Arts-ը Նրա ղեկավարությամբ զգալի հաջողությունների է հասել համակարգչային խաղերի շուկայում[3][4]։
Մնալով EA-ի նախագահ՝ 1991 թվականին Հոքինսը հիմնադրեց 3DO ընկերությունը, որը մասնագիտացված է խաղային կոնսոլների զարգացման մեջ։ 1994 թվականի հուլիսին նա հեռանում է EA-ի տնօրենների խորհրդից։ 1993 թվականին իր թողարկման ժամանակ 3DO Interactive Multiplayer-ը ամենահզոր խաղային կոնսոլն էր։ Սակայն միևնույն ժամանակ այն ուներ նաև շատ բարձր գին՝ համեմատած նմանատիպ սարքերի հետ՝ 599,95 դոլար՝ կոնսոլի համար սովորական 200 դոլար գնի դիմաց[5]։ Դա բարձր գինն էր, որը զուգորդվում էր խաղային համակարգերի շուկայի գերհագեցվածության հետ, ինչը հանգեցրեց 3DO-ից կոնսոլի ցիկլի արագ ավարտին։
1996 թվականին 3DO-ն դադարեցնում է խաղային կոնսոլների հետ կապված բոլոր նախագծերը և կենտրոնանում է համակարգչային խաղերի մշակման վրա՝ պատրաստելով խաղեր PlayStation-ի, PC-ի և այլ կոնսոլների համար[5]։ Մնալով ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն՝ Հոքինսը նաև ստանձնել է կրեատիվ տնօրենի դերը[6]։ Այնուամենայնիվ, խաղերի զարգացման պլանավորման սխալների պատճառով 3DO-ն ունեցավ վաճառքի ցածր ցուցանիշ, ինչը հանգեցրեց ընկերության սնանկացմանը 2003-ի մայիսին։ Մտավոր սեփականության մեծ մասը, ներառյալ Might and Magic արտոնությունը, վաճառվել է Ubisoft հրատարակչին, մինչդեռ Թրիփ Հոքինսը պահպանել է 3DO կոնսոլների ապարատային և ծրագրային ապահովման սեփականությունը։ Ավելի ուշ Թրիփը հիմնադրել է Digital Chocolate ընկերությունը, որը մասնագիտացված է բջջային հարթակների համար խաղերի մշակման մեջ[7]։
2005 թվականին Հոքինսը դարձել է ութերորդ մարդը, ով ներկայացվել է ինտերակտիվ արվեստների և գիտությունների ակադեմիայի Փառքի սրահում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ Hruby, Patrick. «OTL:The Franchise». ESPN (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 3,0 3,1 «William M. 'Trip' Hawkins III: The Creative Vision Behind Electronic Arts & The 3DO Company». SmartComputing (անգլերեն). 2000-10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 19-02-2021-ին.
- ↑ «How to Get a Job in the Game Industry». Next Generation. No. 16. Imagine Media. 1996 թ․ ապրիլ. էջ 35. «Then along came Trip Hawkins and Electronics Arts. ... Hawkins envisioned a new paradigm for software development that would bring together teams of artists, each focusing on their particular specialty (design, art, programming), leaving the marketing and sales to others.»
- ↑ 5,0 5,1 Ramsay, M. (2012). Trip Hawkins. Gamers at Work: Stories Behind the Games People Play (pp. 1-15). New York: Apress.
- ↑ «3DO Company Restructures to Focus on Internet Games». GamePro. No. 99. IDG. 1996 թ․ դեկտեմբեր. էջ 32.
- ↑ Lunden, Ingrid (2012 թ․ մայիսի 27). «Digital Chocolate Downsizing? Founder Trip Hawkins Out As CEO; Reports Of Layoffs, Marc Metis As Interim CEO». TechCrunch.
- ↑ Adams, David (2005 թ․ հունվարի 31). «Trip Hawkings added to Hall of Fame». IGN. Ziff Davis. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.